ԱՊՀ երկրների քաղաքացիների համար կարող է դյուրացվել ՌԴ-ի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/440050.jpg)
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխանական շրջանակներում պատրաստվում է մի օրինագիծ, որն առնչվում է ԱՊՀ երկրների քաղաքացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն հատկացնելու կարգը դյուրացնելուն:
Այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիյա» խմբակցությունից Պետդումայի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովը. «Այդ հարցն իսկապես մշակվում է, և ոչ միայն Պետդումայի խմբակցությունների, այլև՝ նախագահի աշխատակազմի ու կառավարության կողմից»: