Ադրբեջանը հուսով է, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան քանիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանը կարող է բացվել միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո.

«Թուրքական կողմը թե՛ վարչապետի, թե՛ նախագահի, թե՛ արտգործնախարարի մակարդակով քանիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանը կարող է բացվել բացառապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Մենք հավատում ենք այդ խոստումներին և կարծում ենք, որ այդ գիծը կշարունակվի որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղություն:

Մենք վստահ ենք դրանում: Դժբախտաբար, մի շարք երկրներ ֆինանսավորում են այդ գործընթացը, այսինքն շարունակում են աշխատել հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ: Սակայն վերադարձ կատարելով սահմանի փակման պատճառներին՝ մենք տեսնում ենք, որ սահմանը կարող է բացվել բացառապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո»:

Տեսանյութեր

Լրահոս