Բաժիններ՝

Յունիբանկը հաճախորդներին կսպասարկի «մեկ պատուհանի» սկզբունքով

Նման որոշման շնորհիվ, ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ  սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Արդեն իսկ Յունիբանկի երկու` «Օպերա» և «Աճառյան» մասնաճյուղերը հաճախորդների սպասարկման  գործընթացն իրականացնում են «մեկ պատուհանի» սկզբունքով: Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը և բարձրացել  մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը: Մինչև այս տարեվերջ բանկի բոլոր 46  մասնաճյուղերը փուլ առ փուլ կանցնեն հաճախորդների սպասարկման նոր ձևաչափին:

«Մեր հաճախորդներն արդեն հնարավորություն ունեցել են գնահատելու «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկվելու առավելությունը երկու մասնաճյուղերում: Այդ կերպ մենք ապահովում ենք աշխատանքի արագությունը և խնայում մեր հաճախորդների ժամանակը, – ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը: – Հաճախորդների թվաքանակի ավելացումն ու բիզնեսի ծավալների աճը ենթադրում են նոր մասնաճյուղերի բացում ու սպասարկման գործընթացի շարունակական բարելավում: Սպասարկման արագությունն ու հարմարավետությունը մեր հաճախորդների պահանջն է և մենք պատրաստակամ ենք այն բավարարելու»:

Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 220 հազար հաճախորդի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս