Ջրամատակարարման խնդիրներ՝ Ստեփանակերտի որոշ մասերում
karabakh-open.info-ն գրում է. Վերջին օրերի սառնամանիքն իր ազդեցությունն է թողել մայրաքաղաք Ստեփանակերտի ջրամատակարարման վրա: Ինչպես մեզ հայտնեցին «Ջրամուղ –կոյուղի» ընկերությունում չորս օրվա ընթացքում 98 ահազանգ են ստացել բազմաբնակարան շենքերից:
Խողովակները սառցակալել են` խափանելով ջրամատակարարումը: Չնայած նրան, որ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի հինգ բրիգադներն աշխատում են ամեն օր մինչեւ ժամը 21-ը՝ խողովակներն ազատելով սառույցից, խնդիրները մնում են: Ընկերության փոխտնօրեն Արմեն Հակոբյանի խոսքով՝ նույն շենքում կամ տեղամասում բանվորներն աշխատում են համարյա ամեն օր, բացված խողովակները գիշերը դարձյալ սառցակալում են:
Փետրվարի 4-ի դրությամբ չլուծված էր մնում Ազատամարտիկների 52, Սարյան 1 և Ստեփանյան 4 շենքերի ջրամատակարարման հարցը: Այս 3 օրյա ժամկետում վերականգնվել է շուրջ 70 շենքի ջրամատակարարում:
Ահազանգեր ստացվել են նաեւ սեփական տների թաղամասերից`սառնամանիքի պատճառով ջրազրկվել են Բարսեղով, Սեւունց, Զորգի փողոցների մի շարք տներ: Տեխնիկական վթարներ են տեղի ունեցել Իսակով 13 եւ Սասունցի Դավիթ 54 շենքերում. այստեղ խնդիրն արդեն կարգավորված է: Ընդ որում խնդիրներ ծագել են եւ այն թաղամասերում, որտեղ շուրջօրյա ջուր ունեն, եւ այնտեղ, որտեղ ջուրը ստանում են գրաֆիկով:
Մանրամասներն` այստեղ