Սարգսյանների իշխանությունը պարտքեր է կուտակում՝ վճարելու բեռը թողնելով հաջորդ սերունդներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Հայաստանի պետական պարտքը գնալով ավելանում է։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2012թ համեմատ՝ 2013-ի տարեվերջին ՀՀ պետական պարտքն ավելացել է 216 մլն դոլարով՝ 4 մլրդ 372 մլն դոլարից դառնալով 4 մլրդ 588 մլն դոլար։ Ավելացել Է նաև ՀՀ արտաքին պարտքր՝ 3 մլրդ 739 մլն դոլարից դառնալով 3 մլրդ 903 մլն։ Ըևդ որում, այս գումարի առյուծի բաժինը կազմում է կառավարության պարտքը՝ 3 մլրդ 395 մլն դոլար։ ՀՀ կառավարությունն այս պարտքը կուտակել է օտարերկրյա պետություններից ու միջազգային կազմակերպութուններից տարատեսակ վարկեր վերցնելու արդյունքում։ Ստացվում է, որ այսօրվա խնդիրները լուծելու համար Սարգսյանների իշխանությունը պարտքեր է կուտակում՝ վճարելու բեռը թողնելով հաջորդ սերունդներին։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում ։

Տեսանյութեր

Լրահոս