«Արմենթել» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Մագրաձեն մոլորվե՞լ է. «Ժողովուրդ»
Երեկ Ծաղկաձորի սպորտային համալիրի 3-րդ հատվածի հարակից սարալանջին՝ Թթուջուր կոչվող տարածքում, հայտնաբերվել է «Արմենթել» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն, 35–ամյա Արչիլ Մագրաձեի դին։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի ներկայացմամբ՝ Մագրաձեին հայտնաբերել Է Ծաղկաձորի ճոպանուղու տնօրինությունը։ Տարածքին քաջածանոթ ծաղկաձորցիներից շատերին, սակայն, բավականին տարակուսելի է թվում այն հանգամանքը, թե ինչպես է Մագրաձեն ճոպանուղու 3-րդ կայանից հասել Թթուջուր կոչվող տարածք, երբ այդ վայրերի միջև 2 սար է ընկած:
Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում: