Հնարավոր է նոր բախումներ լինեն Հովիկ Աբրահամյանի և Զարուհի Փոստանջյանի միջև .«Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Թավտսի համալսարանում ուսանելու գնացած Զարուհի Փոստանջյանի և ԱԺ նախագահի միջև առաջիկայում կարող է նոր բախում լինել: Բանն այն է, որ պատգամավորը 5-6 ամիս բացակայելու իրավունք չունի, և Հովիկ Աբրահամյանը կարող է հեշտորեն «վրեժ լուծել» «Ժառանգության» ֆրակցիայի ղեկավարից` իրեն հասցրած բարոյահոգեբանական վնասների համար` սկսած ԱԺ կատու բերելուց մինչև ջրային ռեսուրսների ժամանակ կրակոտ ելույթը: Փոստանջյանի բացակայությունը հարգելի համարելու բացառիկ մենաշնորհ ունի միայն ԱԺ նախագահը, եթե պատգամավորը 2 ամիսը մեկ դիմում գրի` խնդրելով իր բացակայությունը հարգելի համարել։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս