Բաժիններ՝

Բուրջանաձեն պահանջել է Վրաստանում անցկացնել վաղաժամ խորհրդարանական ընտրություններ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն պահանջել է անցկացնել վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:

Երեկվա ճեպազրույցի ժամանակ Բուրջանաձեն հայտարարել է, որ երկրում արդարություն հաստատելու և երկիրը զարգացման ճիշտ ուղով տանելու միակ ելքը վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Բուրջանաձեի կարծիքով՝ դա վերջ կդնի «Միասնական ազգային շարժում» կուսակցության հանցավոր գործունեությունը:

Բուրջանաձեն կարծում է, որ երեկ Վանո Մերաբիշվիլիի մասնակցությամբ սոցցանցերում տարածում գտած տեսանյութը հերթական անգամ ի ցույց դրեց, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը եղել է հանցավոր կառույց:

Բուրջանաձեն ընդգծել է, որ այդ կառույցի անունից Վրաստանում իշխել է ոչ թե քաղաքական ուժ, այլ՝ «ահաբեկչական միավոր», որը մշտապես օրենք է խախտել ու ոտնահարել է տարրական արժեքները:

Բուրջանաձեն հայտարարել է, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները չեն կարող գտնվել խորհրդարանում և նրանում կազմել խորհրդարանական փոքրամասնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031