Բաժիններ՝

Վանո Մերաբիշվիլիի դեմ կարող է ներկայացվել նոր մեղադրանք (տեսանյութ)

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի անվտանգության ուպաշտպանության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին չի բացառել, որ նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի դեմ կարող է ներկայացվել նոր մեղադրանք՝ հենված նախօրեին համացանցում տարածված տեսանյութում նրա արած հայտարարության վրա:

Այդ տեսանյութում պատկերված են զինվորական հանդերձանքով մարդիկ, որոնց մոտենում է Մերաբիշվիլին և դիմելով ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ հայտարարում է. «Ինձ անհրաժեշտ է երկու մարդ, երկու դիակ: Բերե՛ք ինձ երկու դիակ, վե՛րջ: Պարգևը մեծ է»: Մերաբիշվիլին հավաքվածներին կոչ է անում արագ գործել:

Սեսիաշվիլին կարծում է, որ անհրաժեշտ է այդ կապակցությամբ հետաքննություն սկսել ու հարցաքննել տվյալ անձ: Նա ընդգծել է, որ տեսանյութից պարզ է դառնում, որ Մերաբիշվիլին սպանության ուղիղ պատվեր է տալիս՝ պահանջելով երկու դիակ՝ հավելելով, որ ինչպես երևում է, այդ հրամանը կատարվել է և սպանվել է մի քանի մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս