Բաժիններ՝

Կիևում զանգվածային ակցիաների սկսման պահից մինչ օրս 1,2 հազար մարդ է տուժել

Կիեւում զանգվածային բողոքի ակցիաների եւ անկարգությունների ընթացքում ավելի քան 1,2  հազար մարդ է տուժել: Այս մասին հինգշաբթի  հայտնել է Կիեւի  քաղաքապետարանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«2013 թ. նոյեմբերի 30 –ից մինչեւ 2014թ. հունվարի 30 –ը Կիեւի բժիշկներն օգնություն են ցուցաբերել բողոքի ակցիայի 1231 մասնակցի, որոնցից հոսպիտալացվել է 681 մարդ: Հիմա բժշկական հաստատություններում ստացիոնար բուժում է ստանում 63  մարդ»,-ասվում է Կիեւի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Բացի այդ, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ այդ ընթացքում ձերբակալվել է 234 մարդ, որոնցից 140 –ը կալանավորվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս