Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Գերմանիա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու համար Մյունխենում կայանալիք անվտանգության կոնֆերանսին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Մամեդյարովը պլանավորել է կոնֆերանսի շրջանակներում անցկացնել մի շարք երկկողմ հանդիպումներ: Նշվում է, որ Մյունխենի անվտանգության կոնֆերանսն անցկացվելու է հունվարի 31-ից մինչև փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում:

Տեսանյութեր

Լրահոս