Բաժիններ՝

Երեխաների 27 ամենաազնիվ հաղորդագրությունները

Adme.ru կայքը կազմել է 30 հաղորդագրություններ, որոնք պատրաստել են երեխաները: Դրանք են՝

1. Սիրելի´ մայրիկ, շնորհակալություն քեզ նրա համար, որ դու իմ մայրն ես: Եթե ես ուրիշ մայր ունենայի, նրան կապտակեի ու քեզ կփնտրեի: Սիրով՝ Բրուկ:

2. Ես Սառա անունով մի աղջկա հետ եմ ընկերացել: Մենք ընկերացանք, որովհետև ես թքել եմ նրա դեմքին և ներողություն խնդրել:

3. Ներողություն ոչնչի համար:

Կարդացեք նաև

namak02

4. Սիրելի´ հայրիկ, ես այնքան ուրախ եմ, որ ես ու Իսահակը քեզ հետ ենք մնալու: Ես ու Իսահակը կարոտում ենք քեզ: Ես հույս ունեմ, որ դու և մայրիկը նորից միասին կլինեք: Բայց դուք միասին չեք լինի, որովհետև դու դուր չես գալիս իմ մայրիկին:

5. Ատամների հարգելի թագուհի, իմ ատամն ընկել է հոկտեմբերի 23-ին: Իմ մեկ այլ ատամ դուրս է եկել և մնացել պիցցայի մեջ: Դու ինձ 1 դոլար ես պարտք: Դա շատ չէ, բայց ինձ գումար է պետք:

6. Մայրիկ, շնորհակալ եմ քեզ, որ դու ինձ համար ուտելիք ես պատրաստում, որ ես չմեռնեմ:

7. Ես զայրացած եմ քեզ վրա և չեմ խոսելու քեզ հետ այսօր ու վաղը:

Հ.Գ. Ամբողջ օրը:

Հ.Գ.Գ. Ես առաջվա պես սիրում եմ քեզ:

8. Պա´պ, հիշի´ր: Հոր ու որդու օրն այն չէ, երբ հայրը ողջ օրը քնած է մահճակալի վրա, հասկանո՞ւմ ես:

9. Մա´մ, ես քեզ ավելի շատ եմ սիրում, քան ծիածանը և գեղեցիկ կապույտ երկինքը, քեզ ավելի շատ եմ սիրում, քան ծաղիկներն ու թիթեռների թևերը, ես քեզ ավելի շատ եմ սիրում,  քան… կով:

namak03

10. Մա´մ, ես վաղը ժամը 9:30-ին, երբ դու ու հայրիկը քնած կլինեք, պատրաստվում եմ փախչել: Անպայման ինձ ընդմիշտ հրաժեշտ տուր:

Հ.Գ. Ես իրերս հավաքելու եմ այսօր:

11. Իմ մայրիկը սիրում է գինի խմել:

12. Մա´մ, ես քեզ երբեմն սիրում եմ:

13. Հարգելի´ Աստված, հնարավոր է՝ Կայենն ու Աբելը չսպանեին իրար, եթե նրանք իրենց սենյակներն ունենային: Դա աշխատեց իմ եղբոր դեպքում:

14. Հարգելի´ Սանտա, դու ավելի լավ է՝ ինձ այս տարի պոնի բերես: Հակառակ դեպքում հետևանքներ կլինեն: Հույս ունեմ՝ դու շատ նվերներ ես ստացել: Եվ դու գեր ես:

15. Հարգելի´ Վալերի, հեռացիր իմ կյանքից:

16. Հարգելի´ միսս Մակմեհոն, Դուք լավ ուսուցիչ եք, բայց իմ սիրելին չեք:

17. Սիրելի´ Աստված, շնորհակալ եմ քեզ եղբորս համար, բայց ես շուն էի խնդրել:

18. Բրոդի´, միսս Պ.-ն ինձ ստիպել է քեզ այս հաղորդագրությունը գրել: Ամենն, ինչ ես ուզում եմ, ներողություն խնդրելն է այն բանի համար, որ ես իրականում չեմ ցանկանում ներողություն խնդրել: Ես փորձեցի ինձ մեղավոր զգալ, բայց չկարողացա:

19. Մա´մ, պա´պ, ես ձեզ սիրում եմ, բայց դուք չեք կարող մազերս կտրել: Եթե դուք դա անեք, ես ձեզ երբեք չեմ ների: Ես սիրում եմ իմ մազերը, բայց թվում է՝ դուք ինձ այնքան չեք սիրում, որ կատարեք իմ խնդրանքը բազմազանության համար:

20. Սա ահավոր համ ունի:

21. Սիրելի´ Էշլի, խնդրում եմ՝ դարձիր իմ ընկերուհին, դու ինձ շատ ես դուր գալիս: Խնդրում են նշիր՝ այո, ոչ կամ՝ հնարավոր է:

Պատասխան: Ներիր, բայց ես արդեն հանդիպում եմ Կայլի հետ, բայց երբ մենք բաժանվենք, դու հաջորդն ես, ում ես ընտրել եմ:

Հ.Գ. Դա տեղի կունենա մեկ կամ երկու ամիս անց:

22. Սիրելի´ Ջուլիան, թող օրդ հրաշալի լինի: Սիրով՝ մայրիկ:

Պատասխան: Ոչ, չի լինի:

23. Դրական ճանապարհ մեր ընտանիքում սթրեսից դուրս գալու համար… Պատասխան: Համակերպվիր:

24. Ինձ համար ամենահետաքրքիր մարդը… Կարծում եմ՝ իմ հայրը ամենահետաքրքիր մարդն է, ում ես ճանաչում եմ: Ես հեշտությամբ եմ ընտրելու մայրիկի և հայրիկի միջև, որովհետև մայրիկն ավելի նման է սովորական մայրիկի:

25. Շնորհակալ եմ հրաշալի ատրճանակի համար, ես քեզ կկրակեմ դրանով:

namak01

26. Երբ ես 7 տարեկան էի, հարևանի շունը միշտ կեղտոտում էր իմ այգում: Այնպես որ, ես մի անգամ կեղտոտեցի նրա վրա:

27. Էրիկ ու մամ, չվերցնեք թխվածքաբլիթ, որովհետև մայրիկն արդեն իսկ մեծ հետույք ունի, իսկ Էրիկը շատ թխվածքաբլիթ կվերցնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս