Պաղեստինը պատրաստ է համաձայնվել երեք տարում Իսրայելի զորքերի դուրս բերմանը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Հանան Աշրավին հայտարարել է, որ Պաղեստինը պատրաստ է համաձայնվել այն պայմանի հետ, որ իսրայելական զորքերը պետք է պաղեստինյան ապագա պետության տարածքից ամբողջովին դուրս բերվեն երեք տարվա ընթացքում:
Նա հաստատել է ամերիկյան առաջարկի իսկությունը, որում նշված էր, որ ապագա Պաղեստինի տարածքում 10 տարով իսրայելական զինվորականների մնալու ժամկետն անընդունելի է: Աշրավին հավելել է, որ այդ հարցում ժամկետների մասին արդեն իսկ հստակ հայտարարվել է ԱՄՆ-ին ու Իսրայելին: