Շվեյցարիան կասեցրել է Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցների մի մասը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի դաշնային խորհուրդը (կառավարություն) որոշում է ընդունել Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցների մի մասը դադարեցնելու մասին:
Տվյալ նախաձեռնությունը կապված է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի ու «Վեցյակի» միջև նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Ժնևում ձեռք բերված համաձայնագրի կնքման հետ: Այն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 20-ին:
Մասնավորապես, Դաշնային խորհուրդը հանել է Իրանի հետ թանկարժեք մետաղներով, նավթամթերքով առևտրի ու նավթի փոխադրման վրա դրած արգելքները: