Ադրբեջանն ամերիկյան ընկերությանը պատվիրել է 11 ժամանակակից ռադար

Virtualaz.org-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանն ամերիկյան Kelvin Hughes ընկերությանը պատվիրել է SharpEye տիպի 11 ռադիոտեղորոշիչ կայան (ՌՏԿ): Այս մասին նշված է տվյալ ընկերության տարածած հաղորդագրությունում:

Դրանում ընդգծվում է, որ Ադրբեջանի կողմից ժամանակակից ՌՏԿ-ներ պատվիրելու նպատակը Կասպից ծովի իր բաժնեմասում գտնվող նավթաքազային հանքավայրերը պաշտպանելն է: Պաշտպանության համակարգը բաղկացած է առափնյա ու ափամերձ բաղադրատարրերից:

Նոր ՌՏԿ-ները Ադրբեջանին կապահովեն ծովային օբյեկտների տեղաշարժի մասին լիակատար տեղեկատվություն, ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս անգամ անբարենպաստ եղանակային պայմաններում հստակ հետևել անհրաժեշտ թիրախներին՝ նավերի տեղաշարժին:

Ակնկալվում է, որ այդ ՌՏԿ-ների տեղակայումը պետք է տեղի ունենա այս տարվա օգոստոսին: Նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել էր Ադրբեջանի ծովային անվտանգության ռազմավարությունը:

Տեսանյութեր

Լրահոս