Բաժիններ՝

Բանակցային գործընթացը բավականին բարդ է. Դավիթ Սարգսյան

2014 թ-ին ՀՀ ֆինանսների նախարարության գերակայություններից է լինելու ՀՀ մաքսային և հարկային օրենսդրության համապատասխանեցումը Մաքսային միության օրենսդրությանը: Այսօր ասուլիսի ժամանակ նախարար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խմբերը ստեղծված են, իրականացվում են աշխատանքները, որոնք նա որակեց որպես «կարևոր»:

Նախարարի խոսքով՝ առաջիկա տարիներին ՄՄ երկրները և Հայաստանն իրենց որակի չափանիշները համապատասխանեցնելու են եվրոպական չափանիշներին: Դ.Սարգսյանը նշեց, որ այսօր մաքսային դրույքաչափերի մասով կա համաձայնեցված և գործող փաստաթուղթ ՄՄ անդամ երեք երկրների միջև. «ՀՀ-ի դեպքում՝ գոյություն ունի երեք երկիր, որոնք մաքսատուրքերի դրույքաչափի վերաբերյալ եկել են համաձայնության, և ՀՀ-ն չի կարող փոխել դրույքաչափերը, դրա համար մեր աշխատանքն ուղղված է լինելու մի շարք ապրանքների գծով, որոնք բխում են մեր տնտեսվարողների շահերից, դրույքաչափերի ժամանակավոր սահմանմանը»:

Դ.Սարգյանը հավելեց, որ միջազգային զարգացումների շրջանակում մաքսային դրույքաչափերը տարիների ընթացքում նվազելու են: Ըստ նրա՝ բանակցային գործընթացը բավականին բարդ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս