Քեթրին Էշթոնը ժամանել է Կիև
                                    Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար, Եվրահանձնաժողովի փոխանախագահ Քեթրին Էշթոնը ժամանել է Կիև: Այստեղ Էշթոնը հանդիպումներ է ունենալու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, խորհրդարանական ընդդիմության առաջնորդների ու «Մայդանի» ներկայացուցիչների հետ:
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են Ուկրաինայում առկա քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցը: Նշվում է, որ Էշթոնն Ուկրաինայում մնալու է միայն մեկ օր:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    