Բաժիններ՝

Սիրիայում ադրբեջանցի զինյալ է սպանվել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում սպանվել է ադրբեջանցի հերթական զինյալը: Այս տեղեկատվությունը տարածել են մոջահեդների կայքերը:

Դրանց հաղորդմամբ՝ ադրբեջանցուն, ով ներկայացվում է որպես Զուբեյր Ազերի, Սիրիայում սպանել են կառավարական զորքերի կողմնակիցները: Մոջահեդները տարածել են սպանված ադրբեջանցու լուսանկարը:

Մոտ եռամյա Սիրիական հակամարտության ընթացքում այդ երկրում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի զինյալ: Մոջահեդները նրանց լուսանկարները տարածում են տարբեր սոցցանցերում: Ընդգծվում է, որ ադրբեջանցի զինյալները Սիրիայում հանդես են գալիս թե՛ Բաշար Ասադի, թե՛ նրա հակառակորդների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031