Մեկնարկել է Ուկրաինայի խորհրդարանի արտահերթ նիստը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վալդիմիր Ռիբակը բացել է խորհրդարանի արտահերթ նիստը: Դրանում դիտարկվում են երկրում տիրող քաղաքական ճգնաժամի կարգավորման և երկրում կայունություն ապահովելու հարցերը:
Դա վերաբերում է նաև հունվարի 16-ին խորհրդարանում ձեռքով իրականացված քվեարկությամբ ընդունված «բռնապետական օրենքները» չեղյալ հայտարարելուն: Խորհրդարանի այսօրվա նիստին ներկա է 395 պատգամավոր: Կառավարության անդամներից լրագրողները նկատել են միայն Արդարադատության նախարար Ելենա Լուկաշին:
Խորհրդարանի դահլիճում են գտնվում Ուկրաինայի երեք նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լենոիդ Կուչման ու Վիկտոր Յուշչենկոն: Խորհրդարանի նիստը սկսվել է Ուկրաինայի օրհներգի կատարմամբ, ապա մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերի բախումներում զոհվածների հիշատակը: