Բաժիններ՝

Մուրսին այսօր դատարանի առաջ կկանգնի բանտից փախչելու գործով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսին այսօր դատարանի առաջ է կանգնելու այս անգամ 2011 թվականին բանտից փախչելու համար:

Հետաքննության տվյալներով՝ Մուրսին մասնակցել է Վադի ան-Նատրուն բանտի անկարգություններին, ուր նրան պահել են 2011 թվականի սկզբի իրադարձությունների ժամանակ և որտեղից նա փախչել է իր համակիրների հետ:

Դատախազությունը հայտարարել է, որ ապացույցներ ունի, որ փախուստն իրականացվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամական շարժման օգնությամբ: Պետական մեղադրողի կարծիքով՝ հենց այդ շարժումն է մասնակից 2011 թվականի հունվար-փետրվարին ոստիկանատների վրա կատարված հարձակումներին, բանտերի գրոհներին ու դրանք կրակի մատնելուն:

Ակնկալվում է, որ այսօր դատարանի առաջ կանգնելու է նաև փախուստի գործով անցնող 130 մարդ, այդ թվում նաև ՀԱՄԱՍ խմբավորման 70 ներկայացուցիչ: Այսօրվա դատական գործընթացը Մուրսիին առնչվող դատական 4 գործընթացներից մեկն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս