Բաժիններ՝

Կիևի կենտրոնում տղամարդու դիակ է հայտնաբերվել

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Վոլինի մարզի բնակիչը կախվել է Կիևի Անկախության հրապարակում տեղակայված տոնածառի հիմնակմախքից: Այս մասին հայտնել է Կիևի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ իրենք այսօր՝ ժամը 11.00-ի մոտ, ահազանգ են ստացել, որ Անկախության հրապարակում դիակ կա: Դրանից հետո դեպքի վայր են ժամանել իրավապահները և պարզել տղամարդու ինքնությունը, ով 1958 թվականին ծնված Վոլինի բնակիչ է: Դիակն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս