Արմեն Բադալյան. «Էս ժողովուրդը ոտքի չի կանգնի, պրծավ…». «Ա1+»

«Մեր Եվրամայդանը Բագրատաշենն է ու «Զվարթնոց» օդանավակայանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։ Նա անհեթեթ է համարում այն պնդումը, թե հայերը չեն պայքարում Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ «Լավ էլ պայքարում են, ուղղակի պայքարում են արտագաղթելով»,- ասել է նա։

«Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը երեք օր առաջ խաբում է, թե իր ղեկավարը Կորեա բուժման չի գնացել։ Հիմա էլ ասում ա, թե գնացել ա։ Վախենու՞մ եք ճիշտն ասել, ինչի՞ եք խաբում, թե նախագահը հիվանդ չէ։ Վախենում եք, որ ժողովուրդը ոտքի կկանգնի, Բաղրամյան 26-ը կտապալի՞։ Մոռացեք, էս ժողովուրդը ոտքի չի կանգնի։ Պրծավ։ Ինքը կարող է միայն արտագաղթել»,- ավելացրել է քաղտեխնոլոգը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս