Բաժիններ՝

3.7 միլիարդ տարի առաջ Մարսի վրա գոյություն է ունեցել քաղցրահամ ջուր. գիտնականներ (տեսանյութ)

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Opportunity մարսագնացը, ով Կարմիր մոլորակի վրա վայրէջք է կատարել ուղիղ 10 տարի առաջ, ջրի ներկայության հետքեր է հայտնաբերել «Ինդեվոր» խառնարանի կավահողերում:

Այս մասին հայտարարել է Փասադենայի (Կալիֆոռնիայի նահանգ) Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ներկայացուցիչները: Գիտնականներն ընդգծել են, որ տեղի հողից վերցված նմուշների վերլուծությունը ցույց է տվել, որ 3.7 միլիարդ տարի առաջ Մարսի վրա գոյություն է ունեցել քաղցրահամ և pH չեզոք ջուր:

Դա հիմք է տալիս կարծելու, որ այդպիսի պայմանները հարմարավետ են եղել կենդանի օրգանիզմների առաջացման ու գոյատևման համար: Դրա հետ մեկտեղ հետազոտողները չեն կարողանում հավաստիորեն հաստատել դրանց գոյությունը: Նշվում է, որ իր տասնամյա աշխատանքի ընթացքում Opportunity-ն Մարսի վրա անցել է գրեթե 39 կիլոմետր ճանապարհ և Երկիր է ուղարկել ավելի քան 185.000 լուսանկար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս