Բաժիններ՝

Անկարան կանխելու է Թուրքիայի տարածքով Սիրիա ներթափանցելու ադրբեջանցիների փորձերը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամլո քարտուղար Էլսևեր Սալմանլըն հայտարարել է, որ Անկարան կանխելու է թուրքական տարածքով Սիրիա ներթափանցելու ադրբեջանցիների փորձերը: Սալմանլըի խոսքերով՝ այդ հարցում արդեն իսկ գրանցվել են զգալի արդյունքներ.

«Երեք ամիս առաջ մենք դժգոհություն հայտնեցինք Թուրքիայի տարածքով Սիրիա ադրբեջանցիների ներթափանցելու կապակցությամբ: Մենք նաև տվյալ խնդրի մասին իրազեկել ենք Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին, երբ նա գտնվել է Բաքվում: Մենք արդեն իսկ մի քանի մարդու արտաքսել ենք Ադրբեջան, որոնք փորձել են ներթափանցել Սիրիա: Ես չեմ կարող ստույգ թվեր բերել, թե նմանատիպ որքան դեպքեր են գրանցվել»:

Հիշեցնենք, որ այս տարի ադրբեջանական մամուլը քանիցս հայտնել է Սիրիայում ադրբեջանցի մոջահեդների սպանության մասին: Հաղորդվել է, որ ընդհանուր առմամբ Սիրիայում սպանվել է մոտ 100 ադրբեջանցի: Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը նկատել էր, որ չսպասելով Ղարաբաղում պատերազմի վերսկսմանը՝ ադրբեջանցիները մեկնում են Սիրիա: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս