Բաժիններ՝

Հարավային Կորեայում «Ռոբոտների դիսնեյլենդը» բացվելու է 2016 թվականին (լուսանկարներ, տեսանյութ)

Robohub պարբերականի փոխանցմամբ՝ Հարավային Կորեան հստակեցրել է ռոբոտներին նվիրված Robot Land այգու բացման ժամկետը: Այգու աշխատանքները մեկնարկելու են 2016 թվականին, սակայն մինչ այդ նրա մի մասն ատրակիցոններով բացվելու է արդեն 2015 թվականին:

Այգին բաղկացած է լինելու զվարճությունների ու կրթական հրապարակներից: Դրանցից առաջինում գտնվելու են ատրակցիոններն ու զվարճանալու համար նախատեսված այլ օբյեկտներ, մինչդեռ երկրորդ հրապարակում՝ գիտա-կոնստրուկտորային կենտրոն, կոնֆերանսի սրահ, ուսումնական հաստատություններ:

2018 թվականին, երբ կավարտվի շինարարության երկրորդ փուլը, Robot Land-ի հարևանությամբ կհայտնվի նաև բնակելի անշարժ գույք: Այգու շինարարությունը համատեղ ֆինանսավորում են Հարավային Կորեայի կառավարությունն ու կոմերցիոն ընկերությունները: Ներդրումների ծավալը գնահատվում է 660 միլիոն դոլար: Robot Land-ի համար հատկացվելու է 120 հեկտար տարածք:

Դրա 89 տոկոսի վրա կառուցվելու է այգին, և այդ տարածքն արդեն իսկ գնվել է նախագիծը նախաձեռնողների կողմից: Նրանք հայտնել են, որ այգու այցելուները հնարավորություն կստանան իրենց բոլոր հինգ զգայարաններով զգալ ապագա ռոբոտների աշխարհը, որում կտեսնեն «ձուկ ռոբոտների», «մեդուզա ռոբոտների» ու «ծովախեցգետին ռոբոտների»:

Այգու տարածքում տեղակայվելու է 111 մետրանոց  Taekwon V ռոբոտի՝ կորեական նույնանուն անիմացիոն ֆիլմի հերոսի արձանը: Այգու նախագիծը կազմվել է 2007 թվականին: Այգու բացման ժամկետները քանիցս փոխվել են. սկզբում հաղորդվեց, որ այն իր աշխատանքները սկսելու են 2012 թվականին, ավելի ուշ բացման օրը տեղափոխվեց 2014 թվական:

pic_0a3e5b0d2d3a2d9f1f7b3024dfc28b6a pic_8cfe4a43c1efa634de2fb4e4bf1b8109 pic_00793226c4888452fc4259c6bac70343  pic_c0cc3336fc879c9936c56b97814d0839 pic_e23497de708aebb6648de5620fd11172

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս