Կահիրեի պայթյունների պատասխանատվությունն ստանձնել են «Երուսաղեմի պարտիզանները»
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսլամական «Անսար Բեյտ ալ-Մակդիս» («Երուսաղեմի պարտիզաններ») խմբավորումն ստանձնել է վերջին օրերին Կահիրում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը:
Նշվում է, որ «Ալ-Քաիդայի» հետ կապված կազմակերպությունն ստանձնել է եգիպտական մայրաքաղաքում տեղի ունեցած բոլոր հինգ պայթյունների պատասխանատվությունը: Իսլամականները զգուշացրել են, որ պլանավորում են շարունակել հարձակումներն իրավապահների վրա:
Դրա հետ կապված՝ նա մուսուլմաններին խնդրել է հեռու մնալ ոստիկանատներից ու իրավապահ ուժերի այլ կառույցներից: Ավելի վաղ «Երուսաղեմի պարտիզանները» ստանձնել էին Կահիրեի մի շարք պայթյունների պատասխանատվությունը: Ընդ որում, չէր հաղորդվել մնացյալ պայթյունների կազմակերպիչների մասին: Կահիրեում մեկ օրում գրանցվել էր 5 պայթյուն: