Հրայր Սիմոնյանը գլխավորել է Ռուսաստանում UBS բանկի տնօրենների խորհուրդը
Ամերիկյան Forbes պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանում Morgan Stanley-ի նախկին ղեկավար Հրայր Սիմոնյանը գլխավորել է Ռուսաստանում UBS բանկի տնօրենների խորհուրդը: Նրա հետ միասին ռուսական UBS է եկել նրա վաղեմի համակիր Ելենա Տիտովան:
Սիմոնյանը պարբերականին հայտնել է, որ իր հիմնական առաջադրանքը ռուսական առաջնակարգ ներդրումային բանկ դարձնելն է: Սիմոնյանը կարծում է, որ շվեյցարական առաջնակարգ բանկին հարիր չէ երկրորդական ռուսական մասնաճյուղ ունենալը, ինչը նշանակում է, որ վերջինս կա՛մ պետք է համապատասխանի շվեյցարական բանկի մակարդակին, կա՛մ էլ անհրաժեշտ է փակել այն:
UBS-ը Սիմոնյանի ու Տիտովայի գլխավորությամբ առաջին հերթին կարող է կենտրոնանալ մասնավոր հաճախորդների փողերի ղեկավարման զարգացման և ներդրումային-բանկային բիզնեսի զարգացման վրա: