Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է երկարաձգել Սնոուդենի ժամանակավոր ապաստանի ժամկետը

Ամերիկյան New York Times թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները կարող են երկարաձգել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տալու մասին փաստաթղթերի գործողությունների ժամկետը:

Այս մասին հայտարարել է Դավոսում գտնվող Ռուսաստանի Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը: Վերջինս քննարկումներից մեկի ժամանակ ակնարկել է, որ Սնոուդենի ժամանակավոր ապաստանի մասին փաստաթղթերի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել «հավերժ»: Պուշկովը հայտարարել է, որ Ռուսաստանը նրան չի վտարի երկրից, որոշումը Սնոուդենինն է:

Պուշկովը հիշեցրել է Սնոուդենի հոր խոսքերով, որ չպետք է հույսեր կապել նրա հայրենիք վերադառնալու դեպքում արդար դատի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031