![](/banners/BeFunky-design.jpg)
Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/exanak.jpg)
Հանրապետության տարածքում`
Հունվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին առավելապես արևմտյան շրջաններում, 28-29-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Քամին արևմտյան` 2-5մ/վրկ, 26-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում՝
Հունվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
26-27-ին հնարավոր է, 28-29-ին սպասվում է տեղումներ:
Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:
Երևանի հունվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 9.70C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան – 23.60C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -5.50C