«Եվրամայդանը» որոշում է ընդունել Յանուկովիչի հետ բանակցությունները դադարեցնելու մասին
![](https://168.am/wp-content/uploads/2014/01/81117.jpg)
Эспресо TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոն ու Օլեգ Տյագնիբոկը հայտարարել են, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցությունների արդյունքներով պայմանավորվածության են եկել զինադադարի մասին:
Կողմերը կդադարեցնեն ուժի կիրառումը, իսկ ՆԳՆ-ն ազատ կարձակի բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալած մարդկանց: Սակայն ցուցարարներն ընդդիմության հայտարարությունն ընդունել են ոչ միանշանակ: Նրանք պահանջել են շարունակել ակտիվ դիմակայությունը, մյուսները կոչ են արել ականջալուր լինել խորհուրդներին:
Կլիչկոն ժողովրդավարական երկրներին կոչ է արել ուժեղացնել Յանուկովիչի վրա ճնշումները: Միևնույն ժամանակ «Եվրամայդանի» տասնյակ հազարավոր մասնակիցներ որոշում են ընդունել իշխանությունների հետ բանակցությունները դադարեցնելու և «Մայդանի» տարածքն ընդլայնելու մասին: Դա իրականացվել է քվեարկության միջոցով: