Բաժիններ՝

Սիրիայում չի ընթանում քաղաքացիական պատերազմ. Օմրան ալ-Զոուբի

NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Շվեյցարիայում գտնվող Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զոուբին կարծում է, որ Սիրիայում չի ընթանում քաղաքացիական պատերազմ, և որ փոխարենը իշխանությունները պայքար են մղում ահաբեկիչների դեմ.

«Սիրիայում գոյություն չունի քաղաքացիական պատերազմ: Օտար ԶԼՄ-ներն ամենասկզբից սխալմամբ տեղի ունեցածն անվանում են քաղաքացիական պատերազմ: Սիրիայում պայքար է ընթանում իշխանությունների ու ահաբեկիչների միջև: Մեր գլխավոր նպատակը տարածաշրջանում տարածում գտնող «Ալ-Քաիդայի», «Ջաբհաթ ալ-Նուսրայի» ահաբեկչության դեմ պայքարն է»:

Զոուբին հայտարարել է, որ նախօրեին հրապարակված լուսանկարները, որոնք վկայում են զանգվածային սպանությունների ու կտտանքների մասին, չեն իրականացվել Սիրիայի տարածքում: Նախարարն ընդգծել է, որ իրենք տվյալ հարցով ձևավորել են հատուկ թիմ, որը կաշխատի տվյալ խնդրի շուրջ և կապացուցի, որ այդ լուսանկարները չեն արվել Սիրիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս