Կիևում սպանվել է «Եվրամայդանի» ակտիվ մասնակից Սերգեյ Նիգոյանը. մամուլ (տեսանյութ)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Կիևի Գրուշևյան փողոցում սպանված ակտիվիստի ինքնությունը: Украинская правда-ի աղբյուրները հայտնել են, որ խոսքը գնում է Սերգեյ Նիգոյանի մասին, ով հանդիսանում էր «Եվրամայդանի» ակտիվ մասնակից:
Աղբյուրի խոսքերով՝ նա պարանոցի և գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածքներ: Հայտնի չէ, թե ինչպիսի փամփուշտներ են օգտագործվել, դա պարզ կդառնա դիահերձման ժամանակ: Աղբյուրները հաստատել են ևս մեկ մարդու մահանալու փաստը, ով վայր էր ընկել «Դինամո» մարզադաշտի 13 մետրանոց սյունաշարից: Նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում: