Բաժիններ՝

Մարգվելաշվիլին ու Էրդողանը քննարկել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման հարցը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր թուրքական այցի շրջանակներում Անկարայում երեկ հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի ու Թուրքիայի փոխհարաբերությունների հեռանկարները:  Ընդգծվել է, որ Թուրքիան հանդիսանում է Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը, և որ վրացական կողմի համար կարևոր ու առաջնահերթ է թուրքական շուկայի մատչելիությունը և վրացական արտադրանքի արտահանման համար տեխնիկական արգելքների վերացումը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Վրաստանի ու Թուրքիայի կողմից համատեղ իրականացվող նախագծերի հարցը, ինչը մասնավորապես վերաբերում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցմանը: Մարգվելաշվիլին ու Էրդողանը քննարկել են նաև պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031