Փոստանջյանը Ստրասբուրգ մեկնելու համար փող չունի
«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ» «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը, որ մտադիր է մասնակցել Ստրասբուրգում կայանալիք ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանին ու բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը, օրերս դիմում է ներկայացրել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Փոստանջյանը Ստրասբուրգ մեկնելու համար Աժ նախագահին խնդրել է խորհրդարանի միջոցներից գումար տրամադրել։ Սակայն, ինչպես պարզել է «Ժողովուրդ» թերթը , նա Արգամիչի անունից մերժում է ստացել։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում