Հմայակ Հովհաննիսյան. Իր դեմ քրեական գործի հարուցումը քաղաքական հալածանք է
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, վաղը կհրապարակի Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ գործով դատական ակտը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Այսօրվա դատական նիստում Հմայակ Հովհաննիսյանը հերքել է, իրեն առաջադրված «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ –ի տնօրեն Սենիկ Ջուլհակյանին հրելու և հարվածելու մեղադրանքը. ըստ նրա ինքը որևէ ֆիզիկական շփում չի ունեցել տուժողի հետ՝ տեղի ունեցած միջադեպի ընթացքում:
Նրա գնահատմամբ, իր դեմ քրեական գործի հարուցումը քաղաքական հալածանք է՝ կոպիտ, բիրտ անողոք: «Նախօրոք նախապատրաստված սադրանք» գործը սարքված է և միջադեպն ինքնին, նպատակ ուներ արգելափակել իր մուտքը Ազգային Ժողով:
Նա ընդգծել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2012թ ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի 14-րդ օրը, որին ինքը մասնակցել է որպես ԱԺ պատգամավորության թեկնածու:
Տուժող Սենիկ Ջուլհակյանը հայտարարել է, որ ինքը որևէ հայցապահանջ չունի ամբաստանյալից:
Մեղադրող Հայկ Էյրամջյանը իր մեղադրական ճառում միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և դատապարտել տուգանքի Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, այսինքն՝ 100 000 դրամի չափով, մեղադրողը միաժամանակ միջնորդեց Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառել համաներման մասին որոշումը և նրա ազատել պատժի կրումից, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը՝ վերացնել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: