 
                        Բաղդադի տարբեր շրջաններում այսօր գրանցվել է 6 պայթյուն. կան զոհեր
 
                                    Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մի շարք պայթյուններ են գրանցվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մի շարք շրջաններում: Դրանց հետևանքով զոհվել է առնվազն 24 և վիրավորվել է 58 մարդ:
Իրաքի անվտանգության ծառայության տվյալներով՝ երկրի մայրաքաղաքում պայթեցվել է պայթուցիկով լի 6 ավտոմեքենա: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Բաղդադի սուննիաբնակ էդ-Դուր շրջանում, իսկ մնացյալ պայթյունները որոտացել են մայրաքաղաքի շիաբնակ թաղամասերում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        