Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գելֆանդի հետ
Նիդեռլանդների Վեյք ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարի յոթերորդ տուրում Լևոն Արոնյանը այսօր ոչ-ոքի է խաղացել իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդի նկատմամբ։
Այս տուրից հետո հայաստանցի գրոսմայստերը 5.5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով գերազանցելով 2-3-րդ տեղերը կիսող նիդերլանդացի Անիշ Գրիի և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի ցուցանիշը։