Ֆրանսիայի առաջին տիկինը դուրս գրվել եւ երախտագիտություն հայտնել իրեն աջակցողներին
Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են հիվանդանոցում գտնվելու ժամանակ, որտեղ նա գտնվում էր ամուսնու դավաճանության մասին հրապարկումներից հետո:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ շաբաթ Տրիերվեյլերը դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա մերձավոր աղբյուրների փոխանցմամբ` առաջին տիկինն իրեն արդեն լավ է զգում:
«Ի սրտե շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցում էին` հաղորդագրություններ ուղարկելով: Շատ զգացված եմ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Տրիերվեյլերը:
Հաղորդվում է, որ Օլանդը ծաղիկներ եւ կոնֆետներ է ուղարկել հիվանդանոց, իսկ հինգշաբթի անձամբ է այցելել Վալերիին: