Բաժիններ՝

«Դեմ! եմ» նախաձեռնությունը հորդորում է այսօրվա հավաքին լինել աչալուրջ և չտրվել սադրանքների

«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն, միանալ մեզ ընդդեմ հակասահմանադրական օրենքի և հանուն Հայաստանի Հանրապետության: Մի վախեցեք դուրս գալ փողոց, մի վախեցեք պաշտպանել ձեր իրավունքները»,- ըստ «Մեդիա կենտրոնի»՝ ասաց «Դեմ! եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին:

«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունն Ազատության Հրապարակում հավաք-երթ է անցկացնելու այսօր՝ 14:00:

Նախաձեռնության հավաքին են միացել նաև քաղաքական ոչ իշխանական չորս ուժեր՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», Բարգավաճ Հայաստան կուսակցություններն ու Հայ ազգային կոնգրեսը:

«Դեմ! եմ»-ի անդամները խիստ կարևորում են հատկապես հարթակից ներքև գտնվող քաղաքացու մասնակցությունն այն պայքարին, որն առնչվում է յուրաքանչյուրին և մտնում յուրաքանչյուրի ընտանիք:

Կարդացեք նաև

Սահմանադրական դատարանը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի օրենքի կիրառության մասին. հնարավոր է լինի կասեցման որոշում մինչև մարտի 28-ին ՍԴ վարույթում օրենքի սահմանադրականության քննարկումը:

Օրեր առաջ բողոքի հերթական ակցիայի՝ ավտոերթի մասնակիցներից շատերը հեռախոսազանգով հրավիրվում են ոստիկանություն. նախաձեռնության անդամները խնդրում են քաղաքացիներին զգոն լինել, գրանցել հեռախոսահամարը, ձայնագրել հեռախոսազրույցը, քանի որ ոստիկանությունը հերքում էայս իրողությունը:

«Կոչ եմ անում ոստիկանությանը շարժման մեջ չփնտրել հանցագործների. նախաձեռնությունը զուտ սոցիալական բնույթ է կրում: Ավտոերթի մանսակիցներին խնդրում ենք առանց ծանուցման չգնալ ոստիկանություն.զանգով ոստիկանություն չեն հրավիրում»,-ասաց Արսեն Մանուկյանը:

«Խնդրում ենք զանգեր ստացողներին բարձրաձայնել, մեր ֆեյսբուքյան էջում տրված է իրավաբանի տվյալներ՝ դիմել աջակցության: Արդեն հավաքագրվում ենք հեռախոսահամարները, կան նաև ձայնագրություններ»,-հավելեց Գևորգ Գորգիսյանը:

Նախաձեռնության անդամները վստահեցնում են, որ ակցիաները չեն դադարելու. եթե Սահմանադրական դատարանը չարդարացրեց սպասելիքները, քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավելի բուռն են լինելու և շարունակական:

«Դեմ! եմ» նախաձեռնությունը հորդորում է այսօրվա հավաքին լինել աչալուրջ և չտրվել սադրանքների: Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը՝ Ազատության Հրապարակ-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս