Բաժիններ՝

Վաղը Ստամբուլում երթ է կազմակերպվելու՝ ի հիշատակ Հրանտ Դինքի

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ «Հրանտ Դինքի բարեկամներ» կազմակերպությունը վաղը երթ է կազմակերպելու Ստամբուլում՝ կապված 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի հետ:

Երթը մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 13.30-ին, Ստամբուլի կենտրոնում գտնվող «Թաքսիմ» հրապարակից և ավարտվելու է «Ակօս» թերթի խմբագրատան առջև: Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ Բոսֆորի համալսարանում տեղի է ունենալու մարդու իրավունքերի վերաբերյալ կոնֆերանս՝ ֆրանսիացի հայտնի սոցիոլոգ Լոիկ Վականի մասնակցությամբ:

Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառում է անցկացվելու նաև նրա հայրենի Մալաթիա քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031