Առողջապահության նախարարը դիմել է դատախազություն. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակը» գրում է. Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով վստահեցրել է, որ դատի է տալու ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, դիմել է գլխավոր դատախազություն։ Այս մասին երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել են ԱՆ լրատվականից։ Նախարարը դատախազությանը խնդրել է ուսումնասիրել Լ. Սարգսյանի այն հայտարարությունները, որ բուժհաստատություններում «ատկատների» չափը տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում և հիմքերի առկայության դեպքում ընթացք տալ դրանց։ «Նախարարությունը թույլ չի տա որևէ անձի անել անհիմն հայտարարություններ՝ վարկաբեկելով համակարգի պատիվը, հակառակ դեպքում կառաջնորդվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031