Դոլարի անկումը կանգ առավ
Այսօր՝ հունվարի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.22 դրամ դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.11%-ով կամ 0.45 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 7 միլիոն 500 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 405 դրամ, վաճառքինը՝ 408 դրամ: