«Նման պնդումը լավագույն դեպքում կարելի է որակել որպես տարօրինակ». Սոցիալական հարցերի նախարարը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին. «Արմենպրես»
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:
-Պարոն Ասատրյան, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է, որ թեև իր մոտ քննարկումների ժամանակ որոշվեց նախապատվությունը տալ սերունդների համերաշխության համակարգին, կենսաթոշակային բարեփոխումները գնացին այլ՝ պարտադիր կուտակային բաղադրիչի գերակայությամբ: Ինչու և ինչպես փոխվեց այս ընտրությունը:
-Գիտեք, նման պնդումը լավագույն դեպքում կարելի է որակել որպես տարօրինակ: Իհարկե, հասկանալի է պարոն Քոչարյանի ցանկությունը՝ իրադարձությունները շարադրել այսօրվա ընդդիմադիր էմոցիաների լույսով: Սակայն փաստերն անողոք կերպով այլ բան են վկայում:
Նախ, եթե իրապես սերունդների համերաշխության գործող համակարգն էր մեր լուծումը, ապա անհասկանալի է, թե ինչու էր նախագահ Քոչարյանը, 2008թ. փետրվարի 29-ին, ամփոփելով իր նախագահության տարիները ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, կենսաթոշակային բարեփոխումները նշում որպես նոր նախագահի հիմնական անելիքներից մեկը։
Երկրորդ, եթե նախագահ Քոչարյանի կողմից վավերացված 2005-2006թթ. կառավարության որոշումներում ավելի շատ շեշտադրված էր պարտադիր կուտակային համակարգը, ապա 2008-ի նոյեմբերին ընդունված կառավարության որոշման մեջ սերունդների համերաշխության սկզբունքն ավելի առարկայական տեղ ու դեր ունի:
Մասնավորապես, արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից 2005 թվականի ապրիլի 28-ին ընդունված N 666-Ն որոշման մեջ (որն ի դեպ վավերացվել է Ռ. Քոչարյանի կողմից) հստակորեն նշվում էր պարտադիր կուտակային բաղադրատարրը՝
«Պարտադիր կենսաթոշակային ապահովագրություն (որոշակի ժամկետից որոշակի տարիքի անձանց համար` պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն), յուրաքանչյուր անձ, որը մասնակցում է այս համակարգին ունենում է իր անհատական հաշիվը և կենսաթոշակ ստանում այդ հաշվում մինչև կենսաթոշակի տարիքը կուտակած իր սոցիալական պարտադիր վճարների և կյանքի միջին տևողության հաշվարկից ելնելով»:
Իսկ ՀՀ կառավարության կողմից 2006 թվականի մայիսի 26-ին ընդունված N 796-Ն որոշումը դա շատ ավելի հստակեցնում էր՝
«… Նոր համակարգն ուժի մեջ մտնելու պահին 30 տարին չլրացած քաղաքացիները պարտադիր անցնում են նոր համակարգին, 30-45 տարիքային խմբում գտնվող քաղաքացիներին տրվում է ընտրության իրավունք մնալու հին համակարգում կամ անցնելու նոր համակարգ: Այս տարիքային խմբի քաղաքացիները նոր համակարգին անցնելուց հետո չեն կարող երբևիցե վերադառնալ հին համակարգ: …»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում