Բաժիններ՝

Վայր ընկնելուց մահվան դեպքերն ավելի շատ են, քան հրազենի գործադրմամբ հանցագործություններից. Նյու Յորքի ոստիկանություն

Նյու Յորքում տարեկան մոտ 300 մարդ է մահանում վայր ընկնելուց: Սա ավելին է, քան հրազենի գործադրմամբ հանցագործություններից սպանվածների թիվը, որը 2012թ-ին կազմել է 239, հայտարարել է Նյու Յորքի ոստիկանությունը:

Ամեն տարի վայր ընկնելու ժամանակ ստացած տարբեր տրավմաներով Նյու Յորքի մոտ 17 հազար բնակիչ է հոսպիտալացվում,  հիմնականում` տարեցներ, նրանցից մոտ  300-ը մահանում է:

Նյու Յորքի փոխքաղաքապետը նշել է, որ իրականացվում է «հարմարավետ դարձնել Նյու Յորքը տարեց բնակիչների համար» ծրագիրը` տարեցներին պաշտպանելու եւ դժբախտ դեպքերից մահացությունների թիվը նվազեցնելու նպատակով:

Վիճակագրությունը ցույց է տվել, որ վայր ընկնելու դեպքերի կեսից ավելին գրանցվում է  տանը, ավելի հաճախ` ննջասենյակում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս