Իրանն առաջարկել է ստեղծել ատոմակայանների վերահսկման տարածաշրջանային կառույց
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին երեկ Պարսից ծոցի երկրներին կոչ է արել ստեղծել ատոմային էներգիայի վերահսկման տարածաշրջանային կառույց:
Բացի այդ, Սալեհին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է տարածաշրջանի փորձագետներին թույլատրել մուտք գործել իր միջուկային օբյեկտներ, այդ թվում նաև Բուշեհրի ատոմակայան: Սալեհին կարծում է, որ նոր կառույցի առաջադրանքները կարող են լինել մասնավորապես ատոմակայանների աշխատանքները մոնիթորինգի ենթարկելը և դրանց անվտանգությունը ստուգելը:
Ներկա դրությամբ Իրանում գործում է մեկ ատոմակայան՝ Բուշեհրի ատոմակայանը, սակայն Իրանը մտադիր է կառուցել այլ ատոմակայաններ ևս: