Բաժիններ՝

ՕՍԸՄ հիմնադրամի ամենամսյա մրցույթի հաղթողն արդեն հայտնի է (լուսանկարներ)

 2013թ. դեկտեմբերին ՕՍԸՄ հիմնադրամի ամենամսյա մրցույթի հաղթող է ճանաչվել «Արհեստանոց» նախագիծը, որը և հիմնադրամի միջոցներից տրամադրված գումարը կօգտագործի երեխաների խեցեգործական արհեստանոցի համար թրծման վառարան գնելու նպատակով: Այդ ամենը կարող է ապահովվել սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների զբաղվածությունը հատկապես գարնանը և աշնանը:

Հաղթող նախագծի հեղինակը ստեղծել է մի արհեստանոց, որտեղ երեխաներին սովորեցնում է նկարել, կավից պատրաստել տարբեր առարկաներ, յուրացնել դիզայնի հիմունքները:

awesome 4

Ինչպես հայտնի է, կավի հետ աշխատանքն ունի բուժական հատկություններ, և անհրաժեշտ է սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների որոշ խմբերին՝ շարժումների կարգավորման, ուշադրության կենտրոնացման համար, և այլն: Բացի վերը նշվածից, այդ գործունեությունը կարող է ունենալ նաև կոմերցիոն բնույթ: Արհեստանոց նախագծի կազմակերպիչներն արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել որոշ կազմակերպությունների և բանկերի հետ` երեխաների ձեռքերով պատրաստած իրերի գնման մասին՝ տոնական և անվանական նվերներ, հուշանվերներ:

awesome 1

awesome 3

Տեղեկացնենք, ՕՍԸՄ հիմնադրամը դիմումներ է ընդունում մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին օրը: Ուղարկեք Ձեր ֆանտաստիկ գաղափարները և հնարավորություն կունենաք ստանալու 1000 դոլար` Ձեր փոքր երազանքն իրականացնելու համար: Մանրամասների համար այցելեք այստեղ.

Լուսանկարները`awesomefoundation.org-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս