Բաժիններ՝

Ազգային վիճակախաղով Ղարաբաղում բնակարան է շահել Ֆրանսիայի քաղաքացին

Ազգային վիճակախաղի նվիրատվության առաջին փուլն այսօր կայացավ Ստեփանակերտի «Ղարաբաղ Կարպետ» գործարանում. վիճակախաղի արդյունքում շահողներից 17-ը, ովքեր Արցախի բնակիչներ են, ստացել են 300 հազար դրամանոց գորգերը՝ արցախյան տարբեր զարդանախշերով, հաղորդում է karabakh-open.info-ն:

Ազգային պետական վիճակախաղի հանձնաժողովի նախագահ Էլինա Մխիթարյանի խոսքով՝ 342 հաղթած տոմսերի աշխարհագրությունը մեծ, եւ արդյունքներն ամփոփվելու են փուլերով։

Առայժմ հայտնի չի մեքենա շահողի անունը, չնայած գիտեն, որ Հայաստանից է։ Բնակարանի տերը Ֆրանսիայի քաղաքացի է։

Վիճակախաղի արդյունքում հավաքված 300 միլիոն դրամը, հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, հատկացվելու է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի եւ շրջանի հարավային թեւի ենթակառուցվածքների զարգացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս