Վրաստանում հերքում են երկրի օդային տիրույթ ռուսական մարտական ինքնաթիռների մուտք գործելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վրացաերոնավիգացիա» ընկերությունը հերքում է ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլիի տարածած այն տեղեկատվությունը, թե ռուսական մարտական ինքնաթիռները Բահրեյն մեկնելիս հունվարի 10-ին հատել են Վրաստանի օդային տիրույթը:

Ընկերությունն ընդգծել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը՝ հավելելով, որ Վրաստանի օդային տիրույթը ղեկավարող ավիավերահսկիչները չեն ֆիքսել ռուսական ինքնաթիռներ, հետևաբար չի ֆիքսվել նրանց կողմից երկրի օդային տիրույթի օգտագործում:

Տեսանյութեր

Լրահոս