Ընդդեմ կենսաթոշակային վճարի «Դ!եմ եմ» շարժմանը միացել են հայտնի մարդիկ (լուսանկարներ)
«Դ!եմ եմ» նախաձեռնությանը միացել են նաև շոու-բիզնեսի, կինոյի և ռադիո ոլորտի հայտնի մարդիկ: Այս մասին տեղեկանում ենք «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։
Հայտնիների թվում են կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը, ռադիո և հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը, դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը, հաղորդավար Արմեն Գալյանը, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը, ռադիո և հեռուստահաղորդավար Լուսինե Բադալյանը և Ժակը և այլոք։
Հիշեցնենք, որ այս նախաձեռնության անդամները պայքարում են 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակների օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ։ Պարտադիր դրույթը վերաբերում է 1974թ. հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածներին: Նրանց աշխատավարձի 5-10%-ը՝ կախված աշխատավարձի չափից, պարտադիր կերպով կփոխանցվի կուտակային ֆոնդերին և տարիներ անց, որոշակի հավելումներով, կվճարվի որպես կենսաթոշակ: