Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի հետ հանգստանում է Ֆրանկֆուրտում
168.am-ի տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իրենց արձակուրդն են անցկացնում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Նրանց ուղեկցում են Հայաստանի մի քանի գործարարներ ու քաղաքական գործիչներ: Նշենք, որ ԱԺ Հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանն ԱԺ նախագահի գտնվելու վերաբերյալ մեր թղթակցի հարցին ի պատասխան՝ ասել է. «Ինչպես ԱԺ մյուս պատգամավորները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գտնվում է պաշտոնական արձակուրդում»: Հ. Աբրահամյանի գտնվելու վայրի վերաբերյալ նա այլ տեղեկություններ չի հաղորդել: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ նախագահի ու ԱԺ նախագահի բացակայության պայմաններում, ըստ Սահմանադրության, հունվարի 8-ից ՀՀ նախագահի պարտականությունները կատարում է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում «նախագահությունը» կշարունակվի ևս մի քանի օր: